Երբևէ մտածե՞լ ես քո գաղափարը բիզնեսի վերածելու

կամ

բիզնեսդ կառավարելու ու այն առցանց հարթակում ընդլայնելու մասին։



Եթե այո, ապա պետք է անպայման գրանցվես մեր ծրագրին, քանի որ այն կօգնի քեզ ստեղծել և խթանել քո բիզնեսն օնլայն։

Մենք կօգնենք քեզ հաղթահարել հետևյալ խնդիրները՝․․․

Մենք ստեղծել ենք Մրցունակ գիտելիք Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի երիտասարդների համար ծրագիրը՝ քո կյանքն ավելի լավն ու ավելի երջանիկ դարձնելու համար։
  • Սկսնակների համար

    Չունե՞ս վստահություն ապագայի նկատմամբ ու չգիտե՞ս, թե ինչպես կարող ես գումար վաստակել:

    Ուզում ես քո սեփական բիզնեսն ունենալ, բայց չգիտես որտեղի՞ց սկսել:

    Վախենում ես, որ բիզնեսում ոչինչ չի ստացվի՞։

    Վստահ չես, որ բիզնեսդ կարող ես զարգացնել առանց մենթորի՞:

    Չգիտե՞ս ինչպես գեներացնել բիզնես գաղափարներ:

  • Բիզնես-փորձառուների համար

    Օնլայն բիզնես վարելու և խթանելու փորձ չունե՞ս:

    Չգիտե՞ս ինչպես ղեկավարել առաջադրանքները:

    Չգիտե՞ս ինչպես տեսանյութեր պատրաստել՝ բիզնեսդ առցանց գովազդելու համար:

    Չգիտե՞ս ինչպես զարգացնել բիզնեսդ առանց հրապարակային ելույթների:

    Վախենում ես հրապարակային ելույթների՞ց:

Մրցունակ գիտելիքի ծրագիր երիտասարդների համար

Մենք տեսությունն ու գիտելիքը փոխակերպում ենք այնպիսի հմտությունների և կարողությունների, որոնք կօգնեն քեզ ստեղծել և խթանել քո բիզնեսն առցանց

կամ

զարգացնել ձեռնարկատիրական, թվային և առաջնորդական այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանք ձեռք բերելու համար։

Ծրագիրը հագեցած է պրակտիկայով, համապատասխան գիտելիքներով, սակայն քեզ չի ծանրաբեռնի անպետք տեղեկատվությամբ։


Մեկնարկը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում՝

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 2023 թ․

Ծրագրի վերջնարդյունքները
Բիզնես գաղափարի գեներացում
Կհիմնես օնլայն բիզնես՝ աշխատելով տնից։
Բիզնես կառավարում
Կզարգացնես քո առաջնորդական, ղեկավարի և կազմակերպական հմտությունները։
Մենթորություն և ուղղորդում (coaching)
Կզարգացնես քո բիզնես ռազմավարությունը, հայեցակարգը և գաղափարախոսությունը Բրյուսովի պետական համալսարանի փորձառու մարզիչների և մենթորների օգնությամբ:
Բրենդի ստեղծում
Մենք օգնում ենք անհատներին կամ ստարտափներին ստեղծել իրենց վիզուալ ինքնությունը՝ հիմնվելով մարքեթինգային հետազոտությունների վրա: Դու ևս կկարողանաս ստեղծել վիզուալներ քո բրենդի համար, ինչպես նաև պրոմո տեսանյութեր և լուսանկարներ այն գովազդելու նպատակով:
Թվային մարքեթինգի խթանում
Կյուրացնես առցանց մարքեթինգի խթանման հիմնական հայեցակարգը և առևտրային գործունեություն կծավալես թվային հարթակներում: Կկարողանաս կոտրել առցանց և ոչ առցանց աշխարհների միջև պատնեշը՝ հաճախորդների հետ ավելի լավ հաղորդակցվելու համար:
Ֆինանսավորման պատրաստվածութուն
Կմշակես բիզնես պլան ազգային և փիչինգի միջազգային մրցույթներին ներկայացնելու նպատակով։
Ինչպե՞ս է ծրագիրն իրականացվելու
Առցանց գրանցում - 12.09.23-ից մինչև 21.09.23
Մասնակցության հաստատում - 22.09.23-ից մինչև 24.09.23
Առցանց ուսուցում - 25.09.23-ից մինչև 08.10.23
Առցանց հասանելիություն աշխարհի ցանկացած կետից: Ծրագիրն ունի գործնական տեսադասեր և նյութեր:
Առցանց առաջադրանքների կատարում
Կատարիր առաջադրանքներն այնտեղից, որտեղ քեզ հարմար է։
Մենթորների և մարզիչների հետ առցանց աշխատանք
Ամրապնդիր գիտելիքներդ ու ուղղիր սխալներդ առցանց հանդիպումների ընթացքում
Բիզնես պլանի ներկայացում թիմակիցների և մարզիչների հետ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ
Պատրաստիր քո պորտֆոլիոն, ստեղծիր քո բիզնեսը կամ պատրաստվիր բարձրակարգ աշխատանք ունենալուն
Ազգային մրցույթ
Ներկայացրու քո բիզնես գաղափարը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ազգային մրցույթներում
Փիչինգի միջազգային մրցույթ
Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի ազգային մրցույթների հաղթողներն իրենց բիզնես գաղափարները կներկայացնեն Բուլղարիայում (Սոֆիա) անցկավելիք փիչինգի միջազգային մրցույթի շրջանակներում։
Ինչպե՞ս դիմել
1 Գրանցվիր 
Հիմա
  • Գրանցվելուց հետո սպասիր հավաքագրման մասնագետի կողմից էլեկտրոնային նամակի, որում քեզ կբացատրեն կանոններն ու կխնդրեն ներկայացնել հայտի փաստաթղթերը բիզնեսի առցանց զարգացման և դրամայնացման ինտենսիվ դասընթացների համար (Մրցունակ գիտելիքի ծրագիր երիտասարդների համար)
2 Ստացիր էլ․ նամակ, որում նշված են հիմնական կանոնները
  • Առցանց գրանցում և համաձայնություն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ «CONNECT» ծրագրի կանոնակարգին,
  • Անվճար՝ ներառյալ համալսարանի արտասահմանցի ուսանողների համար,
  • Առնվազն 9 շաբաթ տևողությամբ,
  • Հայաստանում հասանելի է 3 ձևաչափով (հիբրիդային ձևաչափ= առցանց և օֆլայն ձևաչափ), գերակշռում է հեռավար ուսուցումը,
  • Մեկ ուսանողը կարող է մասնակցել միայն մեկ ծրագրի,
  • Գրանցված և գրանցումը հաստատած ուսանողները դառնում են Ձեռնարկատիրական «Smart Caffe» միջազգային ցանցի անդամներ (առցանց և օֆլայն համայնքներ),
  • Համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից KA2, CBHE, Erasmus+ի շրջանակներում,
  • Դասընթացի ավարտին մասնակցության վկայական կստանան այն ուսանողները, որոնք կատարել են ծրագրի 80%-ը (վերը նշված 3 դասընթացները):
3 Երիտասարդների համար մրցունակ գիտելիքի ծրագրին մասնակցության հաստատում
Անհրաժեշտ փաստաթղթերը տպելուց և ստորագրելուց հետո դրանք ուղարկեք տրամադրված էլ. հասցեին, այնուհետև սպասեք ընտրված դասընթացին Ձեր մասնակցությունը հաստատող էլ. նամակի, որում կնշվի համապատասխան դասընթացներին մասնակցելու Moodle հղումը՝
  • Բիզնեսի խթանման կամ աքսելերացիայի դասընթաց, 
  • Առաջնորդության և արվեստի հմտությունների դասընթաց, 
  • Թվային հմտությունների զարգացման դասընթաց։
Ինչպես նաև կտրամադրվեն մանրամասներ առցանց ինտերակտիվ և դեմ առ դեմ հանդիպումների մասին:
4 Երիտասարդների համար մրցունակ գիտելիքի ծրագրին մասնակցության վկայական
Դասընթացի ավարտին մասնակցության վկայական կստանան այն ուսանողները, որոնք կատարել են ծրագրի 80%-ը (վերը նշված 3 դասընթացները):
Ձեռնարկատիրական "Smart Caffe" ցանցի մասին

Ձեռնարկատիրական «Smart Caffe» ցանցը մեծ հնարավորություններ ընձեռող ծրագիր է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ աջակցելով Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների շրջանում նորարարական ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը և խթանելով ակադեմիական ու բիզնես աշխարհների միջև կապը բիզնեսի, կարիերայի և բաց նորարարությունների զարգացման միջոցով:

Ձեռնարկատիրական «Smart Caffe» ցանցի առավելությունները
  • Կրթություն և հավաստագրում
    • Բիզնեսի առցանց զարգացման և դրամայնացման վերաբերյալ ինտենսիվ դասընթացներ,
    • Դասընթացներ, որոնք հարմարեցված են երիտասարդության (մասնագիտական կարիերայի
    • զարգացման համար) և իրական սեկտորի ներկայիս պահանջներին,
    • Թեմայի վերաբերյալ տարիների փորձ ունեցող դասախոսներ,
    • Վկայական դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո:
  • Կարիերայի զարգացում
    • Աջակցություն մասնագիտական զարգացմանը, ինչը ենթադրում է ինչպես կարիերայի աճ, այնպես էլ սեփական բիզնեսի ստեղծում,
    • Աջակցություն զբաղվածության հարցում,
    • Աջակցություն Ձեր երազանքի աշխատանքն ունենալու հեռանկարով սեփական ուժեղ կողմերը բացահայտելու գործում։
  • Բազմաթիվ ռեսուրսներ
    • Անվճար դասընթացներով կրթական ծրագիր ՝ www.smartchannel.digital
    • Բիզնեսի զարգացման հարթակ ձեռնարկներով, հոդվածներով,
    • Բիզնես գաղափարների շուկա՝ www.smartchannel.org
    • 13 «Smart Caffe»՝
    Մոլդովայի պետական համալսարան
    Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարան
    Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիա
    Մոլդովայի տեխնիկական համալսարան
    Երաժշտության, թատրոնի և գեղարվեստի ակադեմիա
    Մոլդովայի պետական ագրարային համալսարան
    Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամ
    Բրյուսովի անվան պետական համալսարան
    Գավառի պետական համալսարան
    Իլիայի պետական համալսարան
    Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան
    Սպառողական կոոպերատիվների բելառուսական առևտրատնտեսական համալսարան
    Մինսկի ինովացիոն համալսարան

  • Օնլայն և օֆլայն համատեղ աշխատանք և կապերի ստեղծում
    • 13 «Smart Caffe»՝ հիմնադրված Մոլդովայի 5, Բելառուսի 2, Հայաստանի 3 և Վրաստանի 2 բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածքում,
    • Առցանց կրթություն թվային հարթակներում,
    • Օֆլայն կրթություն կապերի հաստատման, համագործակցության և հաղորդակցության համար նախատեսված «Smart Caffe» ստեղծարար աշխատանքային տարածքներում,
    • Միջազգային համայնքի տելեգրամյան ալիք,
    • Բիզնես գաղափարների մշակում (գաղափարների ստեղծումից մինչև մուտք դեպի շուկա) շնորհիվ արտալսարանային բազմաշերտ դասընթացի, որը հարմարեցված է իրական շուկայի պահանջներին և կարիքներին։
Մեր թիմը
Մեր խելացի թիմն ամեն օր աշխատում է, որպեսզի ստեղծվի քո բիզնեսն ու առցանց հարթակում հնարավորինս առաջ մղվի։
  • Լևոն Բաբամյան
    Կարիերայի կենտրոնի և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնի ղեկավար 
    levon.babamyan@gmail.com
  • Սերգեյ Կիրակոսյան
    «Միգազգային լրագրություն» ԳՈՒԿ դասախոս
    me@segkirakossian.com
  • Գայանե Միրզոյան 
    «Միգազգային լրագրություն» ԳՈՒԿ դասախոս
    gayamir@gmail.com
  • Զավեն Հարոյան 
    «Սերվիսի և զբոսաշրջության» ամբիոնի դասախոս
    zavenharoyan@gmail.com
  • Անի Հովսեփյան
    «Կրթության կառավարման և պլանավորման» ամբիոնի դասախոս
    annie.hovsepyan@gmail.com
  • Սաթենիկ Առաքելյան 
    Ավագ դասախոս, Էլեկտրոնային ուսուցման և էլեկտրոնային ռեսուրսների բաժնի ղեկավար
    satenik.arakelyan@gmail.com
  • Մարիամ Կարապետյան 
    «Անգլերենի հաղորդակցման և թարգմանության» ամբիոնի դասախոս
    karapetyanmariammk@gmail.com
Գրանցվել
Գրիր հիմա և ստացիր առաջին խորհրդատվությունն անվճար
Սեղմելով այս կոճակը՝ համաձայն եմ անձնական տվյալների մշակմանը և գաղտնիության քաղաքականությանը
Կոնտակտային տվյալներ

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Կայք: https://brusov.am/en/
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website